Nissan-ը DeNA ընկերության հետ համատեղ թողարկել են Easy Ride անօդաչու տաքսիների սեփական ծառայությունը: Մարտի 5-ից կսկսվեն փորձարկումները, որոնք կանցկացվեն Իյոկոգամայի ճանապարհներին:

Միայն Մինատո Միրայի ուղևորները կկարողանան օգտվել ծառայությունից, իսկ Nissan Leaf էլեկտրական մեքենա կկարողանան պատվիրել միայն հատուկ հավելվածի միջոցով: Անօդաչուները կկարողանան երթևեկել միայն մանրակրկիտ ստուգված 4.5 կմ երթուղով՝ Nissan-ի գլխամասային գրասենյակի և Yokohama World Porters առևտրի կենտրոնի միջև:

Յուրաքանչյուր ուղևորություն կհսկվի մեքենաների վերահսկման կենտրոնից, իսկ չնախատեսված իրավիճակների համար էլեկտրական մեքենաների ղեկի մոտ կլինեն վարորդներ: Յուրաքանչյուր մեքենա կունենա պլանշետ, որտեղ մոտ 500 տեսարժան վայրերի և հետաքրքիր իրադարձությունների մասին տեղեկատվություն կներկայացվի: