Մարտի 20-ի երեկոյան մասնակի փլուզվել է Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթը, որը ներկայումս բնակելի շինություն է։ Նշենք, որ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ հարկի չբնակեցված հատվածի կիսաքանդ պատը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 1 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: