ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Ադրբեջանից բռնագաղթած ևս 20 ընտանիքի 30 տարվա երազանքը իրականություն դարձավ:

Քանի որ շահառուները հիմնականում տարեցներ են, հաշվի առնելով արտակարգ դրության պատճառով նրանց համար ի հայտ եկած անհարմարությունները և գնահատելով մեր հայրենակիցների առողջությունը, ՏԿԵՆ միգրացիոն ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին բնակարանների գնման վկայագրերը նրանց բնակարաններ:

Այսպիսով, ծրագրի առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից 41-ն արդեն ստացան բնակարան գնելու իրենց փաստաթուղթը»։