ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրվող օգնությունը։
«Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը՝ այդ թվում ծախսած գումարները ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։ Նշենք, որ ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին, առանց ճանաչելու այդ պետության անկախությունը»,- նշված է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հաղորդագրությունում։

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

Արցախից Երևան է տեղափոխվել ևս 3 հիվանդ քաղաքացի

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում
