Վրաստանում 1 ամիս արտակարգ դրություն կգործի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան Կորոնավիրուսի տարածմանն արձագանքման համակարգող խորհրդի նիստից հետո։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»։

Ըստ Գախարիայի՝ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը։ Դրա խախտման համար վարչական պատասխանատվություն է սահմանվել՝ ֆիզիկական անձնաց դեպքում 3000 լարի (մոտ 1000 դոլար), իրավաբականակնների դեպքում՝ 15,000 լարի (մոտ 4700 դոլար)։

«Նույն խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում արդեն անձը քրեական պատասխանատվության կենթարկվի՝ մինչև 3 տարվա ազատազրկման»,- ասել է նա։

Արգելվում են նաև 10-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները։