Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը՝ ապրիլի 14-ը, ՀՀ տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության մի քանի տեսակներ։

Մասնավորապես կարգելվեն առևտրի կենտրոնների գործունեությունը՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության:

Փոխվարչապետի խոսքով՝ կարգելվեն նաև բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրումը:

Կարգելվեն նաև խաղատների և բուքմեյքերական ու խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակների գործունեությունը: