Գիտնականները Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել են հին դամբարան։ Այնտեղ եղել են տասնյակ սարկոֆագներ, որոնք բոլորը պարունակում են «ուղերձներ անդրշիրիմյան աշխարհից»։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Դամբարանը գտնվում է Կահիրեի Էլ Մինյա քաղաքի մոտ, որտեղ պեղումները շարունակվելու են առաջիկա հինգ տարիներին։ Գիտնականների կարծիքով, դամբարանը ավելի քան երկու հազար տարեկան է։

Հին հուշարձանների հարցերով նախարար Հալեդ ալ-Անանին հայտնել է, որ դամբարանում հայտնաբերվել է քառասուն սարկոֆագ, թանկարժեք իրեր, կերամիկա ու ոսկյա դիմակ։ Այդ դամբարանային համալիրը պատկանում է Ք․ա․ մոտ 300թ․-ին՝ փարավոնների կառավարման վերջին դարաշրջանին։