ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում կոչ է արել մթերայիններին հատուկ ժամ սահմանել տարեցների համար, հավելելով, որ տարեցները կորոնավիրուսի ամենախոցելի խուբն են համարվում։

Նա նշել է, որ, հավանաբար, դա կլինի առավոտյան ժամը 10-12-ը։ Պարետը մյուս քաղաքացիներին կոչ է արել այդ ժամերին չգնալ մթերային խանութներ։ Նա խորհուրդ է տվել նաև տարեց բարեկամների հետ այս ժամանակահատվածում ավելի շատ առցանց շփվել՝ սկայպով։