ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգան Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը եթերում հայտարարել է, որ արտակարգ դրության շրջանակում ԶԼՄ-ների հանդեպ գործող սահմանափակումներն առաջիկայում կարող են չեղարկվել, հավելելով, որ չի կարծում, թե անվստահություն կա պարետատան հայտնած տեղեկատվության նկատմամբ։

Նա նշել է, որ արտակարգ դրության պայմաններում ցանկացած ապատեղեկատվություն կարող է շատ վտանգավոր լինել և խուճապային տրամադրություններ ստեղծել։

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ԶԼՄ-ների խմբագիրների հետ, որտեղ քննարկվել է այդ հարցը և, հնարավոր է՝ կարճ ժամանակ անց դրանք հանվեն։