Պապուա Նոր Գվինեայում երեկ տեղական ժամանակով ժամը 15:17-ին, երկրի կենտրոնական մասում գտնվող Մենդի քաղաքից 58.7 կմ և Պորգերա քաղաքից 89 կիլոմետր հարավ-արևմուտք հեռավորության վրա 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրա հետևանքում զոհվել է ավելի քան 30 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհերի մասին։

Երկրաշարժի հետևանքում տուժել է 300 մարդ, մի շարք կառույցներ ավերվել են։ Ճանապարհներին սողանքներ են առաջացել։ Հելա և Հարավային Լեռներ նահանգներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, ընդհատվել է ավիահաղորդակցությունը։

ԱՄՆ Եկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։