Մարտի 23-ից Ռուսաստանից Հայաստան հնարավոր կլինի հասնել միայն Մոսկվայից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Մարտի 23-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է ավիափոխադրումները ՌԴ տարածքից արտերկիր։ Բացառություն կկազմեն միայն Մոսկվայից իրականացվող թռիչքները դեպի օտարերկրյա պետությունների մայրաքաղաքներ և մեծ քաղաքներ, այդ թվում՝ Երևան։

«Ըստ Ռոսավիացիայի կայքէջում հրապարակված տեղեկատվության` որոշ քաղաքներ, այդ թվում` Երևան, չվերթեր կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,- ասվում է գրառման մեջ։