Պորտուգալիայի հավաքականը համաձայնության է եկել Թունիսի և Ալժիրի ընտրանիների հետ: Տեղի կունենան ֆուտբոլային ընկերական հանդիպումներ, որոնք առաջնությունից առաջ դրականորեն կազդեն մարզիկների ֆիզիկական պատրաստվածության վրա։ Այս մասին տեղեկացնում է «A Bola»-ն:

Պորտուգալիան Թունիսի հետ ստուգողական հանդիպում կանցկացնի մայիսի 28-ին, իսկ Ալժիրի հետ` հունիսի 7-ին:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018թ. առաջնության խմբային փուլում Պորտուգալիան կմրցի Իսպանիայի, Մարոկոյի և Իրանի հետ: