Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ համաճարակային կայուն վիճակը պահպանելու և մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով՝ ԿԸՀ-ը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող Արցախի միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ:

Տեղամասային կենտրոններում գտնվողներն ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ:

Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն: