Ամերիկյան Apple ընկերությունը բուժհաստատություն է բացում իր աշխատակիցներին սպասարկելու նպատակով։ Եվ այդ իսկ նպատակով մտադիր է համապատասխան մասնագետների վարձել: Այս մասին հայտնում է CNN-ը։

Տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է AC Wellness ցանցի մեջ ընդգրկված երկու բուժհաստատություն բացել, որոնք երկուսն էլ կունենան միայն մեկ և գլխավոր նպատակ՝ «անկախ և արդյունավետ բուժօգնություն տրամադրել Apple-ի աշխատակիցներին»: AC Wellness-ն աշխատանքները սկսելու է գարնանը:

Ընկերությունը թափուր աշխատատեղերի հայտարարություն է տարածել։ Ցանկում ներկայացված են հետևյալ մասնագետները՝

-առաջնային բուժօգնություն տրամադրող,

-շտապ օգնության բժիշկ,

-բուժքույր,

-բժշկի օգնական և այլ հաստիքներ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բուժհաստատության աշխատակիցներն աշխատելու են գերժամանակակից կենտրոնում, որը բացվելու է Apple-ի՝ Կուպերտինոյի գրասենյակի մոտակայքում: