«Շատ ողջունելի է, որ անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսևորել համայնքի հանդեպ»․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ձեռք բերված նոր կոմունալ վակումային մեքենաների մասին․
«Շատ ողջունելի է, որ անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսևորել համայնքի հանդեպ։
«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևան համայնքը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում