Վրաստանից վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է տվյալներն ուղարկեն ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։։

Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) պետք է մինչև մարտի 25-ը` ժամը 12։00-ն, անձնական նամակի միջոցով ուղարկեն Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected]

«Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով», - ասվում է գրառման մեջ։