ԱՄՆ-ի մի շարք նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարված։ Հորդառատ անձրևները չեն դադարում։ Անցյալ շաբաթ ջրհեղեղը մեծ վնասներ էր հասցրել ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգներին:

Եղանակային պայմանների հետևանքում 3 մարդ է մահացել, իսկ ջրհեղեղի վտանգը դեռևս չի անցել, կա կրկնվելու հավանականություն։ Մինչև հինգշաբթի ջրհեղեղի նախազգուշացում է տրվել Արկանզաս, Լուիզիանա, Օկլահոմա և Տեխաս նահանգներում: Բացի այդ, Ինդիանա, Միսսուրի և Օհայո նահանգների ղեկավարները արտակարգ դրություն են հայտարարել հետագա ջրհեղեղի վտանգի պատճառով:

Երեքշաբթի և չորեքշաբթի հորդառատ անձրևներ և ուժեղ ջրհեղեղ է սպասվում Միսսուրի և Թենեսի գետերի հարակից շրջաններում: