Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է։

«Կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի ռեանիմացիայում է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում ու արհեստական շնչառության տակ չեն։

ՀՀ-ում կան բոլոր դեղերը, որոնք փորձարարական մակարդակով բուժման համար կիրառվում են աշխարհում։ Դրանք պացիենտներին են տալիս նաև ՀՀ-ում։ Սակայն Թորոսյանը շեշտել է, որ ապացուցողական բազան այդքան մեծ չէ, որ 100 տոկոսով հնարավոր լինի վստահ լինել, որ դրանք բուժում են կորոնավիրուսը։

Մարտի 24-ին կարող է դուրս գրվել ևս մեկ պացիենտ ու մինչև 50-70 մեկուսացված»։