Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․

«Վարչական շրջաններում անորոշություն է, թե ո՞վ պետք է գա աշխատանքի, ով` ոչ: Հարցը մնացել է թաղապետերի հայեցողությանը և լուծվում է լավության սկզբունքով:

Խնդրում եմ քաղաքապետին համապատասխան գրավոր հանձնարարականով կարգավորել այս հարցը, թե ի՞նչ ռեժիմով պետք է աշխատեն բաժնի պետերը, մասնագետները: Կարծում եմ պետք է սահմանվեն հստակ հերթափոխեր»: