Ադրբեջանական առցանց ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվությունն է։

ՊԲ-ից նշում են, որ դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, Արցախի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:

«Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»,- ասվում է հաղորդագրության մեջ: