ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հայտնել Գյումրիում բռնության ենթարկված 13 ամյա երեխայի մասին.

«Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է: Հիվանդանոցից չի ուզում գնալ...: Կապը կշարունակենք պահպանել»: