Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 249-ի՝ ավելանալով 14-ով, նրանցից երկուսն առողջացել են, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս չորսինը՝ ծանր:

Վարակակիրների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չկա: