Քրդագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանի հերթական հայատյաց քայլը... Ադրբեջանում սկսել են սերիալ նկարահանել ապրիլյան պատերազմի մոտիվներով: Սերիալի մի քանի դրվագներն արդեն հասանելի են և արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի՞ քարոզչական ուղղվածություն ունի այն: Մի քանի դրվագով մտնում են խրամատ և սպանում զինվորներին ու գոռում.

«Սատկի՛ր, այս արևի տակ ապրելու իրավունք չունես», իսկ մեկ այլ դրվագում, երբ ենթադրաբար գրավում են «Լելե Թեփեն», և դրոշակակիրը, ով դրոշը բարձրունքում է տնկում, ասում է.

«Սա սկիզբն է, սպասեք մեզ ամենաանսպասելի վայրում և ժամանակում»»: