«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ»․ Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է․
«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ո՞ւր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»։
Նրա խոսքով՝ տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։
Նիկոլ Փաշինյանը հորդորել է օգտվել օնլայն ծառայություններից՝ օնլայ գնումներ, վճարումներ և հնարավորինս դուրս չգալ փողոց։
«Կոչ եմ անում՝ խստագույնս հետևել պարետատան և առողջապահության հրահանգներին»,- ասել է երկրի վարչապետը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում