Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Կորնելյա էլ Պրատում» հյուրընկալվելով «Էսպանյոլին» անսպասելի պարտություն կրեց: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով:

«Ռեալի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին գոլ բաց թողեցին: Հանդիպման միակ գոլը խփեց Խերար Մորենոն:

Այս խաղից հետո «Ռեալը» 51 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:

«Էսպանյոլը» 31 միավորով բարձրացավ 13-րդ տեղ:

Նշենք, որ 27-րդ տուրում «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ուժերը կչափի «Խետաֆեի» հետ: Հանդիպումը կկայանա մարտի 3-ին, ժամը 23:45-ին:

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Էսպանյոլ» - «Ռեալ»` 1:0

Գոլը` Մորենո (90+3)