Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքէջում։

Բացառություն կկազմեն միայն հայրենիք վերադարձնող ռուսաստանցիների չվերթերը՝ մինչև մարտի 27-ը պետք է կազմվեն արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիների ցուցակները։

Այն ռուսաստանցիները, որոնք չեն կարողանա վերադառնալ տարբեր երկրներում գործող սահմանափակումների պատճառով, պետք է մնան այնտեղ, որտեղ կան, և հաշվի առնեն, որ ՌԴ վերադառնալուց հետո 14-օրյա կարանտինի են ենթարկվելու։