Apple-ը զգալիորեն բարձրացրել է բարելավման ծրագրերի և իր սարքերում լրացուցիչ կարգավորումների արժեքները, հաղորդել է MacRumors պորտալը:

Լրագրողները նշել են, որ գների բարձրացումը հիմնականում եղել է համակարգիչների լավագույն տարբերակների համար, օրինակ՝ MacBook Pro, iMac, iMac Pro և Mac mini: Կանադայի, Ավստրալիայի, ինչպես նաև եվրոպական և Ասիայի մի շարք երկրներում արտադրանքի գները բարձրացել են միջինը տասը տոկոսով:

Միջին հաշվով Apple-ի խանութ-սրահներում համակարգչի արդիականացման արժեքն աճել է մոտ հարյուր ֆունտով:

Հրապարակման հեղինակները նշել են, որ Apple-ի արտադրանքի հիմնական տարբերակների արժեքը չի փոխվել: Գների թանկացման ճշգրիտ պատճառն անհայտ է, բայց լրագրողները գների բարձրացումը վերագրում են արտարժույթի տատանումներին, մատակարարումների սահմանափակմանը և չինական ընկերություններում աշխատուժի պակասին: