Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտնել է․

«ՀՀ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակված 2 պացիենտից մեկը՝ ԱՄՆ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի է»։

Նա հայտնել է, որ ԱՄՆ քաղաքացին ազգությամբ հայ չէ։ Երկուսն էլ 75-ից բարձր տարիքի մարդիկ են, ինտենսիվ թերապիա են ստանում:

Ըստ վարչապետի՝ այսուհետ աշխատելու են հյուրանոցների հետ՝ թեթև վիճակում գտնվող հիվանդներին այնտեղ տեղավորելու համար։

Նպատակը թե արտակարգ դրության պայմաններում հյուրանոցներին օգնելն է, թե հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությունը թույլ չտալը։