Բրազիլիայի Սանտա-Կատարինայի նահանգում Արեգակի շուրջը հայտնվել է գալո օպտիկական ֆենոմենը: Արտասովոր բնական երևույթը բրազիլացիները կարողացել են դիտել փետրվարի 26-ին:

Գալոն տեսանելի էր նահանգի մայրաքաղաք Ֆլորիանոպոլիսում, ինչպես նաև բրազիլական մի քանի քաղաքներում: Օգտատերերը ցանցում ֆենոմենի լուսանկարներ ու տեսագրություններ են զետեղել տարբեր ռակուրսներից: Այսպիսի երևույթը հազվադեպ է լինում։