Կառավարության որոշմամբ՝ միանվագ նպաստ կտրվի այն ընտանիքներին, որոնք ունեն անչափահաս երեխա և չունեն աշխատանք: Մասնավորապես, աջակցություն կտրվի, եթե երկու ծնող ազատվել են աշխատանքից 2020թ-ի մարտի 15-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից նույն ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել, կամ էլ եթե ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:

Կառավարության որոշմամբ՝ աջակցություն կստանա նաև միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են), որն ազատվել է աշխատանքից մարտի 15-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի (68,000 դրամ) չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակվել է գործունեության մի շարք ոլորտների աշխատանքը, որոշ մարդիկ չունեն վաստակելու հնարավորույթուն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սոցիալական աջակցություն կտրամադրվի՝ սակայն խիստ հասցեական՝ նրանց, ում դա անհրաժեշտ է: