Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնող դիտորդները կթեստավորվեն կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստերով։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ կորոնավիրուսը մուտք չգործի Արցախ դիտորդական խմբերի հետ։

«Դիտորդական կազմակերպությունների առումով պետք է հասկանանք՝ արդյոք ռիսկային գոտիներից են նրանք, թե ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, հարկ կլինի փոխարինել նրանց այլ դիտորդներով։ Իսկ մեկնումից առաջ դիտորդներին պետք է թեստավորվենք արագ թեստերով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ չնայած Արցախում տասնյակ մարդիկ թեստավորվել են, կորոնավիրուսի որևէ դեպք այնտեղ չի հայտնաբերվել։