Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել «Բելավիա» ընկերության մարտի 29-ի Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Այդ մասին ասվում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում։ Դեսպանությունը կապի մեջ է «Բելավիա» ընկերության ներկայացուցչության հետ և պատրաստ աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում», - ասվում է գրառման մեջ։