ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում է գրել է․

«Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել: Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել:

Մասնավորապես՝ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ:

Սա ի կատարումն մեր կառավարության որդեգրած քաղաքականության՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ: Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին:

Հեշտ չի լինելու: Բայց հավատում եմ, որ նրանց օրինակով շատ կանայք կոգևորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու»: