Ֆրանսիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից։ Այդ մասին ֆեյսբուքյանիր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Թռիչքը նախատեսված է մարտի 29-ին։

«Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով. Էլ. փոստ [email protected], հեռախոս +33 6 95 10 39 27»,- ասվում է գրառման մեջ։