Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է 18 անձ։ Փաստացի բուժվում է 311 մարդ։

Բացասական թեստ է հանձնել 1625 մարդ։ Մահվան 1 դեպք է գրանցվել։