ԵԱՏՄ երկրները կահմանափակեն են կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների արտահանումը։ Այս որոշումն է երեկվա նիստին կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ ԵՏՀ Կոլեգիայի 2020թ-ի մարտի 24-ի որոշմամբ՝ սահմանվել է նաև ապրանքների ցանկը, որոնց վրա տարածվում են արտահանման ժամանակհավոր սահմանափակումները։

Դրանցից են՝ բամբակը, բինտը, բժշկական թանզիֆները (մարլյա), դիմակները, կիսադիմակները, դիմակ-ռեսպիրատորները․ շնչուղիների պաշտպանության նախատեսված ֆիլտրները, պաշտպանիչ ակնոցները, ախտահանիչ միջոցները, բախիլները, ձեռնոցները և հագուստի առանձին պարագաներ։

Բացառություն են կազմում ԵԱՏՄ տարածքից դուրս ինքնաթիռի անձնակազմի, ուղևորների կամ գնանցների ուղևորների, աշխատակիցների, ինչպես նաև՝ միջազգայի փոխադրումներ իրականացնող վարորդների կողմից օգտագործվող անհատակա պաշտպանության միջոցները։

Սահմանափակումների պատճառը, ըստ ԵՏՀ-ի այն է, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների, ինչպես նաև՝ բժշկական նշանակության որոշ նյութերի սղություն է նկատվում, և

Ելնելով հրատապությունից՝ որոշումն ուժի մեջ կմտնի սեղմ ժամկետներում և կգործի մինչև 2020թ սեպտեմբերի 30-ը։

Նշենք, որ դեռևս մարտի 4-ին Ռուսաստանն արգելել էր այդ ապրանքների արտահանումը ցանկացած երկիր։ Այդ արգելքն ուժի մեջ է լինելու մինչև 2020թ․ հունիսի 1-ը։