Օրերս Չեխական դատարանը Պրահայում ձերբակալված քուրդ գործիչ Սալիհ Մյուսլիմն ազատ է արձակել։ Թուրքիայի «սպառնալիք-կոչերը» այսպիսով չհասան իրենց նպատակին: Անկարան պահանջում էր արտահանձնել քուրդ գործչին: Չեխական կողմը «չի ենթարկվել» Անկարայի սպառնալիքներին:

Ավելի վաղ Չեխիայում Թուրքիայի դեսպանը հայտարարել էր, որ զգուշացրել են Չեխիային, եթե ազատ արձակեն Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալիհ Մյուսլիմին, ապա դա «հավասարազոր կլինի ահաբեկչությանը սատարելուն»:

Ավելի վաղ Չեխիայում Թուրքիայի պահանջով ձեռբակալել էին Սիրիայի քրդերի քաղաքական առաջնորդներից Սալիհ Մյուսլիմին: Թուրքիան պահանջում էր արտահանձնել քուրդ գործչին՝ նրան մեղադրելով «ահաբեկչության» համար: