Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասել է, որ ՀՀ-ում մարտի 27-ի դրությամբ ևս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից, ընդհանուր առմամաբ՝ 28 բուժված քաղաքացի կա:

Նա հաստատել է, որ երկու ամսական երեխա է կորոնավիրուսով վարակված՝ մոր հետ միասին:

«Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է 2 օր ջերմել, այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ»,- հայտարարել է նախարարը:

Ըստ նրա՝ կորոնավիրուսով վարակված պացիենտներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, հիվանդների մեծ մասն ախտանշաններ չունեն, պարզապես մեկուսացման մեջ են: