Ադրբեջանում զորակոչը կարող է երկարաձգվել
Ադրբեջանում զորակոչի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մայիսի 31-ը։ Այս մասին գրում է Trend-ը։
Առաջարկվել է փոփոխություն կատարել «2020-ի ապրիլի 1-30-ն Ադրբեջանի քաղաքացիներին իսկական զինվորական ծառայության զորակոչելու մասին» օրինագծում։
Փոփոխությունը կներկայացվի Միլի մեջլիսի մարտի 30-ի ընդլայնված նիստի քննարկմանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում