Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրացի պաշտոնակից Գեորգի Գախարիայի հետ հեռախոսազրույցում քննարկել է Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ:

Երկու երկրի վարչապետերը տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանը և Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար: