Մարտի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ 2-ից ավելի անձ է եղել, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։