ՀՀ-ում արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում է ռուսական 4 և բելառուսական 1 ավիաընկերություն, հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Բելառուսական Belavia ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ։ Ռուսական ավիաընկերություններից գործում են՝ Ural Airlines­-ը, Aeroflot-ը, Sibir Airlines­-ը, Nordwind-­ը: Ուղևորահոսքը բավականին նվազել է։ Մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6000 ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 800 ուղևոր է մնացել»,- ասել է Սիմոնյանը։

Մարտի 27-ին հայտարարվել էր նաև, որ Ֆրանսիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված՝ Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից։