Ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա ինքն է տեղեկացրել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Համաճարակն ինձ էլ խոցեց։ Կարող եմ փաստել բժիշկների և ամբողջ բուժանձնակազմի բացառիկ աշխատանքը»,- գրել է նա։

Դևեջյանը տեղեկացրել է նաև, որ հոգնածություն է զգում, սակայն բժիշկների շնորհիվ վիճակը կայուն է։