Ռիո դե Ժանեյրոյի մարզահամալիրը, որի մեջ է մտնում նաև լեգենդար «Մարականա» մարզադաշտը, կվերածվի ժամանակավոր հոսպիտալի կորոնավիրուսով հիվանդների համար։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ Reuters-ին հղումով։

Քաղաքային իշխանությունները դեռ չգիտեն, թե քանի մահճակալ կտեղադրվի այնտեղ և դա կարվի հենց խաղադաշտի տարածքում, թե համալիրի մյուս հատվածներում։

Ըստ Բրազիլիայի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը երկրում հասել է 2900-ի, մահացել է 78 մարդ։