Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«Ես ինքնամեկուսանում եմ, բայց կշարունակեմ ղեկավարել կառավարությունը տեսակոնֆերանսների միջոցով»,- ասել է նա։

Մարտի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ սահմանափակումների մասին։ Ըստ նրա` այսուհետ բրիտանացիները պարտավոր են տանը մնալ՝ դուրս գալով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։