«Սա էսօրվա նկարած է։ Սևաբերդի ջրամբար։ բնապահպանները և իրավապահները պետք է պարզեն, սա ինչի արդյունք է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերից մեկը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ տեղեկացնում են, որ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք: Գրում է «մամուլ․ամ»-ը։