Ռուսաստանը փետրվարի 23-ին հատուկ արարողության ընթացքում Նիկարագուայի ռազմաօդային ուժերին երկու Ան-26 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է նվիրել, ի նշան երկրների միջև առկա դրական հարաբերությունների: Ինքնաթիռները նախատեսվում է օգտագործել որոնողափրկարարական գործողություններում և ռազմական առաքելություններում:

Ռուսաստանյան ЦАМТО-ն իր հերթին հայտնում է, որ նախկինում Նիկարագուայի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կար առնվազն 8 Ան-26: Սակայն այժմ հայտնի չէ, թե այդ երկրի զինուժի սպառազինությունում քանի Ան-26 ինքնաթիռ է մնացել: