«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թեև Արցախի ընտրությունները չհետաձգելը մեծագույն սխալ է ու շատ ընտրողներ պարզապես չեն գնա ընտրության, սական ասեմ, որ բազմաթիվ տեղամասերից լինելու է ուղիղ հեռարձակում։ Ընդորում՝ ձայնով։

Շնորհակալ եմ այն տեխնիկական թիմերին, որոնք 7 օրում այդ գաղափարը դարձրեցին իրականություն»: