Այսօր Հայաստանի խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները ստանձնելու օրը կդադարեն Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները։ Այս տեղեկությունը փոխանցում է ազատություն-ը։

Սա նոր մարմին է, որը պետք է երաշխավորի դատարանների անկախությունը: Թեկնածուներն են՝

-Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը,

-Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը,

-Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը,

-իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը,

-Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն է հանրապետության նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցմնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը: