Քաղավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մարտի 30-ին «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի BRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը։

Նույն օրը «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը։

Իսկ «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան-Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը։

Քաղավիացիայի կոմիտեն զգուշացնում է` հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը, հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։